Սրտային հիվանդություններով տառապող մարդիկ աշնանից դեռ շատ առաջ պետք  է դիմեն մասնագետին. սրտաբան
Առողջություն
13:50 13/10/2018
Հայաստան

Սրտային հիվանդություններով տառապող մարդիկ աշնանից դեռ շատ առաջ պետք է դիմեն մասնագետին. սրտաբան

«Աշնանն օրգանիզմը պատրաստվում է նոր սեզոնին։ Եթե սեպտեմբերը, կարծես, ամառվա շարունակությունն է լինում, և առողջական խնդիրները այդքան էլ ցույց չեն տալիս իրենց, ապա արդեն հոկտեմբերից սկսած սրվում են հատկապես սիրտ-անոթային, աղեստամոսքային հիվանդությունները, ավելանում են ինֆեկցիոն և վիրուսային հիվանդությունների տարածվածությունը։ Բացի այդ, ակտիվանում են ռադիկուլիտները»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանը։

Նրա խոսքով, արևի պակասի պատճառով տուժում է նաև մարդու հոգեհուզական վիճակը, թուլանում է իմուն համակարգը, ինչն արտահայտվում է թուլությամբ, գլխացավերով, անաշխատունակությամբ և այլն։ Իմունիտետը խթանելու համար, ըստ բժշկուհու, մասնագետի հսկողությամբ կարելի է փոքր դեղաչափերով իմունախթանող միջոցներ ընդունել։

Ինչ վերաբերում է սրտանոթային հիվանդություններին, ապա սրտանոթային խրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ մինչ աշնան սկսելը, դեռ որևէ բողոք չունենալով,  պետք է պրոֆլակտիկ միջոցներ ձեռք առնեն՝ խուսափելու հնարավոր բարդություններից։

«Բանջարեղենայի սննդից ածխաջրածնային սննդատեսակների անցում կատարելու արդյունքում ակտիվանում են գաստրոէնտերոլոգիական խնդիրները։ Աշնանը վիտամիններն ավելի վատ են յուրացվում, ամեն դեպքում կարելի է օգտագործել B ևC վիտամիններ։ Ինչ վերաբերում է ռադիկուլիտներին, հոդային խնդիրներին, ապա խոնավ, անձրևային սեզոնի սկսվելուն զուգահեռ՝ ակտիվանում են նաև այս հիվանդությունները։ Այդ  է պատճառը, որ ռադիկուլիտ ունեցող անձինք, մինչև անձրևային սեզոնի սկսելը, պետք է հատուկ նշանակության քսուկներ օգտագերծեն, իրենց տաք  պահեն»,- նշեց Լամարա Մանուկյանը։

Վիրուսային հիվանդություններից խուսափելու համար էլ բժիշկը ազգաբնակչությանը խորհուրդ տվեց շատ հաճախ խոտաբույսերով թեյեր խմել, որոնք նաև հակաբորբոքային հատկություն  ունեն։ Փոխարենը պետք է խուսափել ալկոհոլից, որի յուրացումը աշնանն օրգանիզմի կողմից բավական բարդանում է։ Այդ է պատճառը, որ աշնանային սեզոնին ալկոհոլային թունավորումներն ավելի հաճախ են հանդիպում։

Placeholder