Նշանավոր տենոր Միհրան Աղաջանյանի առաջին ելույթը՝ հայրենիքում
Մշակույթ
13:30 13/10/2018
Հայաստան

Նշանավոր տենոր Միհրան Աղաջանյանի առաջին ելույթը՝ հայրենիքում

Աշխարհում մեծ ճանաչում վայելող տենոր, դաշնակահար և դիրիժոր Միհրան Աղաջանյանն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում՝ ներկանալով Ջ.Պուչչինիի «Տոսկա» օպերայում Կավարադոսիի դերեգով: Այս մասին տեղեկանում ենք Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջից։

Մ.Աղաջանյանը Սանկտ-Պետերբուրգի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրն ու գլխավոր դիրիժորն է, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր:

2011 թ. Մ.Աղաջանյանը արժանացել է Ելենա Օբրազցովայի անվան մրցույթի Առաջին մրցանակին:
Արտիստը 2018 թվականին Լիսաբոնում կայացած երիտասարդ վոկալիստների Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած «Operalia» միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի:

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Տոսկան»  ներկայացվելու է հոկտեմբերի 17-ին։

Placeholder
Նշանավոր տենոր Միհրան Աղաջանյանի առաջին ելույթը՝ հայրենիքում