Զինված հարձակում է տեղի ունեցել Գլենդելի Արարատ ռեստորանի վրա
Իրավունք
12:15 15/10/2018
Աշխարհ

Զինված հարձակում է տեղի ունեցել Գլենդելի Արարատ ռեստորանի վրա

Գլենդելի Արարատ ռեստորանում հավաքույթներից մեկի ժամանակ զինված տղամարդը կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Եվս մեկ մարդ վիրավորվել է։ Հաղորդում է KTLA 5  լրատվամիջոցը։

Ոստիկանությունը հարցաքննում  է հավաքույթի բոլորի մասնակիցներին։ Կրակողը եղել է մթության մեջ։

Ըստ աղբյուրի, Արարատ ռեստորանն ունի հայկական ու մերձավորարևելյան խոհանոց։

Տուժածների ազգության մասին տվյալներ չեն հաղորդվում։

Placeholder
Զինված հարձակում է տեղի ունեցել Գլենդելի Արարատ ռեստորանի վրա