Ֆրանսիական ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել
Տնտեսություն
11:38 15/10/2018
Հայաստան

Ֆրանսիական ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումից հետո ֆրանսիական ընկերություններից մեկը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել:

«Սկսում ենք խոսել արդյունքներից.

Ֆրանսիական Poma ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել: Poma-ն ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում, որը ավելի քան 7800 ճոպնուղիների և տարատեսակ ատրակցիոնների հեղինակն է աշխարհով մեկ սփռված հանգստյան գոտիներում»,- գրել է Մանե Ադամյանը:

 

Placeholder
Ֆրանսիական ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել