Կբացվի «Հին ու նոր Երևան» ցուցահանդեսը
Մշակույթ
16:34 15/10/2018
Աշխարհ

Կբացվի «Հին ու նոր Երևան» ցուցահանդեսը

Հոկտեմբերի 19-ին «Մետրոնոմ» կենտրոնում կբացվի «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես։  Երևանի 2800- ամյակին նվիրված ցուցահանդեսին կներկայացվեն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող և 1927 թ-ին արված  Արտաշես  Վրույրի ապակե լուսանկարների կրկնօրինակները,  Երևանի պատմության  թանգարանի տրամադրած մայրաքաղաքի հին լուսանկարներ։ 

Երևանի պատմության թանգարանի մեկ դարյա վաղեմության և Արտաշես Վրույրի լուսանկարները  կպատմեն  հին ու նոր Երևանի ճարտարապետական  դիմագծի,  շինությունների, կենցաղի, առօրյայի և նշանավոր  անձանց  մասին:

Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքից։ Ցուցահանդեսը կազմակերպվում ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ  

 

Placeholder
Կբացվի «Հին ու նոր Երևան» ցուցահանդեսը