Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի
Իրավունք
13:25 15/10/2018
Հայաստան

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի

Ռուս սահմանապահների կողմից հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ է կանխվել:  Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահները նկատել են ՀՀ տարածք խորացող հետքեր և ծառայողական շան մասնակցությամբ որոնողական աշխատանքներ են սկսել։

Կարճ ժամանակում սահմանախախտը հայտնաբերվել է, նրա մոտ չեն եղել անձը հաստատող փաստաթղթեր։

Նախնական տեղեկություններով՝ նա Իրանի քաղաքացի է։ Սահմանախախտի խոսքով՝ ինքն ապօրինի հատել է սահմանը, որպեսզի խուսափի բանակում ծառայությունից։

Վերջինս փոխանցվել է ՀՀ իրավապահներին։

Placeholder
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի