Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել գարեջրի դեֆիցիտի
Տնտեսություն
19:31 16/10/2018
Աշխարհ

Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել գարեջրի դեֆիցիտի

Գարեջրի համաշխարհային շուկան գլոբալ տաքացման պատճառով կարող է փլուզվել։ news.ru-ի հաղորդմամբ, նման եզրակացության են եկել ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները։

Ուսումնասիրողների միջազգային խումբը մի քանի սցենար է մշակել՝ ելնելով վառելիքի այրման և ածխածնի երկօքսիդի արտանետումների ներկայիս և սպասված մակարդակից:

Պարզվել է, որ այն տարածքներին, որտեղ աճում է գարեջրի հիմնական բաղադրիչներից գարին, սպառնում է երաշտ, ինչի հետևանքով բերքատվությունը կտրուկ կնվազի։ Դա իր  հերթին կբերի  խմիչքը դեֆիցիտ և գնի բարձրացում։

Placeholder
Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել գարեջրի դեֆիցիտի