Իսրայելից միակ օլիմպիական չեմպիոնը ցանկանում է վաճառել մեդալը
Սպորտ
18:20 16/10/2018
Հայաստան

Իսրայելից միակ օլիմպիական չեմպիոնը ցանկանում է վաճառել մեդալը

Իսրայելի պատմության մեջ միակ օլիմպիական չեմպիոնը՝ վինդսերֆեր Գալ Ֆրիդմանը, պատրաստվում է աճուրդում վաճառել իր մեդալը։

Գազետա.ռու-ն գրում է, որ նա ոսկե մեդալը նվաճել է 2004 թվականին Աթենքում։ Նա նաև  1996 թվականի օլիմպիադայում արծաթե  մեդալ էր նվաճել։ Այժմ մարզիկը 43 տարեկան է, մարզական կարիերան ավարտել է 2008 թվականին, բայց շարունակում է մարզումները։

Մեդալը վաճառելու իր ցանկության մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, իսկ հետո հաստատել է այդ տեղեկատվությունը պորտալներից մեկին։

«Ինձ փող է անհրաժեշտ, այն կվաճառվի այնքանով, որքան ես հարմար գտնեմ»,- ասել է Ֆրիդմանը։ 

Placeholder
Իսրայելից միակ օլիմպիական չեմպիոնը ցանկանում է վաճառել մեդալը