Վերջին 25 տարում առաջին անգամ հանգստյան օրերին Նյու-Յորքում կրակոցներ չեն հնչել
Իրավունք
14:20 16/10/2018
Աշխարհ

Վերջին 25 տարում առաջին անգամ հանգստյան օրերին Նյու-Յորքում կրակոցներ չեն հնչել

Նյու-Յորքում անցած հանգստյան օրերին վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ  որևէ կրակոց չի հնչել։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին New York Post-ին հայտնել են ամերիկյան քաղաքի ոստիկանությունից։

Նշվում է, որ վերջին անգամ նման  իրավիճակ արձանագրվել էր 1993 թվականին։ Քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն բարձր է գնահատել Նյու-Յորքի ոստիկանների կատարած աշխատանքը։

«Վերջին հանգստյան օրերին՝ շաբաթ, կիրակի, նաև ուրբաթ, Նյու-Յորքում կրակոցի որևէ դեպք չի եղել։ Մի՞թե հիանալի չէ»,- նշել է Բլազիոն։

Բայց և այնպես, արդեն երկուշաբթի քաղաքում կրկին կրակոցներ են հնչել. Բրոնքս թաղամասում տղամարդը վիրավորվել է կրակոցից և հոսպիտալացվել։
 

Placeholder
Վերջին 25 տարում առաջին անգամ հանգստյան օրերին Նյու-Յորքում կրակոցներ չեն հնչել