Հայ բազկամարտիկը Թուրքիայում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը
Սպորտ
14:52 16/10/2018
Հայաստան

Հայ բազկամարտիկը Թուրքիայում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը

Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում այսօր հնչել է հայոց հիմնը, մեր եռագույնը ծածանվել է բոլորից վեր:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ  մրցումների մեկնարկային օրը փայլուն է հանդես եկել գերծանր քաշային Դավիթ Դադիկյանը, ով երիտասարդների պայքարում ձախ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ: Ընդ որում, հաղթանակած հայ մարզիկը նաև հայոց բանակի զինվոր է:

Placeholder
Հայ բազկամարտիկը Թուրքիայում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը