Հայաստանում ավելացել է մսի և մսամթերքի արտադրությունը
Տնտեսություն
17:08 16/10/2018
Հայաստան

Հայաստանում ավելացել է մսի և մսամթերքի արտադրությունը

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 2.1%-ով՝ կազմելով 27 հազար 979.1 տոննա: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է  27 հազար  412.5 տոննա միս:

Ըստ վիճակագրության, այս տարվա ութ ամիսներին մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, աճել են 15.3%-ով և կազմել  7 հազար 408.2 տոննա:

Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝  67.3%-ով աճել են նաև մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել  758.5 տոննա:

 

Placeholder
Հայաստանում ավելացել է մսի և մսամթերքի արտադրությունը