Առանց տեղումների եղանակը կպահպանվի
Տնտեսություն
18:47 17/10/2018
Աշխարհ

Առանց տեղումների եղանակը կպահպանվի

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում` հոկտեմբերի 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է անձրև։

Placeholder
Առանց տեղումների եղանակը կպահպանվի