Վենեսուելան միջազգային գործարքներում հրաժարվում է դոլարից՝ ի նպաստ եվրոյի
Տնտեսություն
10:43 17/10/2018
Աշխարհ

Վենեսուելան միջազգային գործարքներում հրաժարվում է դոլարից՝ ի նպաստ եվրոյի

Վենեսուելան հրաժարվում է ամերիկյան դոլարից ու ապագայում այն միջազգային գործարքները կատարելու է եվրոյով։ Այս մասին նախօրեին հայտարարել է էկոնոմիկայի փոխնախագահ Թարեք Էլ Այսամին։

Վերջերս Վաշինգտոնի կողմից Կարակասի նկատմամբ սահմանված պատժամիջոցները «արգելափակում են ԱՄՆ դոլարով աևտուր իրականացնելու հնարավորությունը Վենեսուելայի փոխանակման շուկայում», ասել է Էլ Այսամին, ավելացնելով, որ ամերիկյան պատժամիջոցներն անօրինական են ու դեմ միջազգային իրավունքին։

Ամերիկյան ֆինանսական բլոկադան Վենեսուելայի նկատմամբ ազդում է երկրի հանրային ու մասնավոր հատվածի վրա, ներառյալ գյուղատնտեսություն, դեղագործական։

Փոխնախագահը նշել է, որ կառավարությունը պատրաստվում է վաճառել 2մլրդ եվրո նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որպեսզի թույլ տա հանրությանը գնել եվրոպական արժույթը՝  իրական, այլ ոչ թե սպեկուլյատիվ դրույքաչափերով։

 

Placeholder
Վենեսուելան միջազգային գործարքներում հրաժարվում է դոլարից՝ ի նպաստ եվրոյի