Շտապօգնության նոր մեքենաները ՀՀ են բերվել ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ  Ալթունյանի շնորհիվ. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:57 18/10/2018
Հայաստան

Շտապօգնության նոր մեքենաները ՀՀ են բերվել ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Ալթունյանի շնորհիվ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրել է. «Երեկ ՀՀ-ն Չինաստանից շտապ բուժօգնության 200 նոր ավտոմեքենա է նվեր ստացել: Հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Ուշագրավն այն է, որ չինական կողմի հետ շտապօգնության մեքենաների մասով պայմանավորվածություն այս մարտին ձեռք է բերել առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը: Հենց նա է չինական կողմի հետ ստորագրել շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին տեխնիկական համաձայնագիրը: Բայց այս մասին որևէ հիշատակում չարվեց»:

Placeholder
Շտապօգնության նոր մեքենաները ՀՀ են բերվել ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Ալթունյանի շնորհիվ. «Ժողովուրդ»