Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 27.4%-ով աճել է
Տնտեսություն
19:33 17/10/2018
Հայաստան

Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 27.4%-ով աճել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է  11 մլն 562.6 հազար լիտր պաղպաղակ, ինչը 2017  թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.4%-ով:

Նշենք, որ 2017 թվականի ութ ամիսներին Հայաստանում արտադրվել է 9 մլն 74.3 հազար լիտր պաղպաղակ:

Այս տարվա հունվար-օգոստոսին   26.6%-ով  ավելացել է  նաև կաթնասերի արտադրության ծավալը: Եթե 2017  թվականի ութ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 60.1 հազար լիտր կաթնաշոռ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 76.1 հազար լիտր:

Placeholder
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 27.4%-ով աճել է