Էրդողանը Դոդոնի ելույթի ժամանակ քնել է
Քաղաքական
17:55 18/10/2018
Աշխարհ

Էրդողանը Դոդոնի ելույթի ժամանակ քնել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ քնել է։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, տեսանյութը թվիթերում հրապարակել է լրագրող Աբդուլլա Բոզկուրտը։

Տեսանյութում երևում է, որ Դոդոնի ելույթի ժամանակ Էրդողանը փակում է աչքերը և կախում գլուխը, սակայն մի քանի վայրկյան անց սթափվում է։

Մամուլի ասուլիսը տեղի է ունեցել Քիշինևում, ուր Էրդողանն առաջին անգամ ժամանել է պաշտոնական այցով։

Ավելի վաղ՝ Սոչիում 2014 թվականին կայացած ձմեռային օլիմպիադայի ժամանակ, առաջին շարքում քնել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
 


Placeholder
Էրդողանը Դոդոնի ելույթի ժամանակ քնել է