ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բազկամարտիկին
Սպորտ
13:23 19/10/2018
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բազկամարտիկին

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում տարբեր ոլորտներում, որոնցից մեկն է սպորտին և առողջ ապրելակերպին աջակցությունը:

«Բանկը ակտիվորեն մասնակցում է սպորտային մրցումներին և կազմակերպում տարբեր միջկորպորատիվ մրցաշարեր, մրցումներ, հովանավորում է սպորտային միջոցառումներ:

Բանկը ֆինանսավորել է Հայաստանի բազկամարտի բազմակի չեմպիոն,  Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Վարդան Դավթյանի մասնակցությունը  հոկտեմբերի 12-20 ընթացող բազկամարտի  աշխարհի առաջնությանը: Վարդան Դավթյանը հանդիսանում է ՀՀ ԶՈՒ-ի, ԱՊՀ-ի, Եվրոպայի բազմաթիվ մեդալների մեդալակիր»,-հայտնում են Բանկից։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մաղթում է հաջողություն և հաղթանակ հայ բազկամարտիկին:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բազկամարտիկին