Վյաչեսլավ Դոբրինինը հոսպիտալացվել է
Մշակույթ
15:07 19/10/2018
Աշխարհ

Վյաչեսլավ Դոբրինինը հոսպիտալացվել է

Ռուսական էստրադային երգիչ և կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը տեղափոխվել է հիվանդանոց։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է արտիստի տնօրենը՝ միաժամանակ հերքելով մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը, որ 72-ամյա  Դոբրինինը կաթված է ստացել։

«Սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել, ամեն ինչ կարգին է, կաթված չկա, մի քիչ հիվանդացել է»,- ասել է արտիստի տնօրենը։

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դոբրինինն ավելի քան 1000 երգի հեղինակ է, որոնք կատարել են շոու-բիզնեսի աստեղերը։ Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։

Placeholder
Վյաչեսլավ Դոբրինինը հոսպիտալացվել է