Պատվավոր «Օսկարի» դափնեկիրները
Մշակույթ
11:20 19/10/2018
Աշխարհ

Պատվավոր «Օսկարի» դափնեկիրները

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պատվավոր «Օսկարի» կազմկոմիտեն հայտարարել է դափնեկիրների անունները։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, պատվավոր «Օսկար» մրցանակին են արժանացել  հրապարակախոս Մարվին Լեվին, կոմպոզիտոր Լալո Շիֆրին, դերասանուհի Սիսելի Թայսոնը։

1937 թվականից «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ առավել տաղանդավոր պրոդյուսերները ստանում են Իրվինգ Թալբերգի անվան մրցանակ: Այս տարի այդ մրցանակին արժանացել են պրոդյուսերներ Քեթլին Քենեդին և Ֆրենկ Մարշալլը։

Ամերիկյան կինոակադեմիայի պատվավոր պարգևը հանձնվում է կինոյի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների, արվեստի և գիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Պատվավոր պարգևների հանձնման արարողությունը կայանալու է նոյեմբերի 18-ին։
 

Placeholder
Պատվավոր «Օսկարի» դափնեկիրները