Շարմազանով. Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է
Քաղաքական
13:37 19/10/2018
Հայաստան

Շարմազանով. Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բաց նամակ է տարածել՝ ուղղված կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Ծնունդով Լոռեցի պատգամավորն անթույլատրելի է համարում Ալավերդու պղնձաձուլարանի փակումը։

Նշենք, որ փակման դեմ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում արդեն նախկին աշխատակիցները` փակելով միջպետական նշանակության ճանապարհը։



«Հայտնի է, որ Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդույնաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն կապված է եղել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ: Այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ 650 աշխատակիցներ փաստացի կանգնած են իրենց ընտանիքների հանապազօրյա հացը վաստակելու վտանգի առջև:

Այսօրվանից տեխնիկապես չի աշխատում Ալավերդու պղնձաձուլական գործարանը:
Որպես ալավերդցի` կոչ եմ անում Ձեզ, հանձնարարել` անել հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել: Հակառակ պարագայում՝ 650 ընտանիք կարող են բռնել արտագաղթի ճամփան: Պատրաստ եմ ուժերիս ներածին չափով փորձել օժանդակել կառավարությանը խուսափելու գործարանի վերջնական փակումից: 

Ալավերդու պղնձաձուլարանի փակումը անթույլատրելի է և հղի է լուրջ հետևանքներով: Այս պայքարում ես լինելու եմ  իմ համաքաղաքացիների կողքին»,-նշել է Շարմազանովը։


 

Placeholder
Շարմազանով. Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է