Bild. Վենգերն այսօր հնարավոր է դառնա «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ
Աշխարհում
11:39 19/10/2018
Աշխարհ

Bild. Վենգերն այսօր հնարավոր է դառնա «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ

Այսօր` հոկտեմբերի 19-ին, պետք է կայանա «Բավարիայի» ղեկավարների մամուլի ասուլիսը, որին կմասնակցեն  խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն և մյուխենցիների մարզական տնօրեն Հասան Սալիխամիջիչը: Ասուլիսի ժամանակ հնարավոր է հայտարարեն Արսեն Վենգերի` ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու  մասին: Այս մասին գրում է sport.ru-ն՝ հղում անելով Bild-ին:

Ավելի վաղ ֆրանսիացի մասնագետը հայտարարել էր, որ մտադիր է հունվարի 1-ից աշխատել: Վենգերը 22 տարի եղել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի մարզիչը և այնտեղից հեռացել է  նախորդ մրցաշրջանի վերջում:

Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» Գերմանիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում` Դորտմունդի «Բորուսիային» զիջելով 4 միավորով:

Placeholder
Bild. Վենգերն այսօր հնարավոր է դառնա «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ