«Despacito» երգը Գինեսի յոթ ռեկորդ է սահմանել
Մշակույթ
12:28 19/10/2018
Աշխարհ

«Despacito» երգը Գինեսի յոթ ռեկորդ է սահմանել

Պուերտոռիկացի երաժիշտներ  Լուիս Ֆոնսիի և Դեդի Յանկիի «Despacito» ստեղծագործությունը յոթ ռեկորդ է սահմանել՝ գրանցվելով «Գինսի ռեկորդների գրքում»։ Հավաստագիրը հանձնվել է հոկտեմբերի 17-ին։ Գազետա.ռու-ն գրում է, որ  Ֆոնսին պատրաստվում է հավաստագիրը կախել մահճակալից վերևից և հիանալ ամեն օր։

«Despacito»-ին ռեկորդակիր է հետևյալ անվանակարգերում՝ «Աշխարհում ամենալսված երգը», «Առաջին տեսահոլովակը, որը Յութուբում ունի 5 միլիարդ դիտում», «Ինտերնետում ամենադիտված տեսահոլովակը», «Երգը Billboard-ում Hot Latin Songs-ում  մնացել է ամենաերկարը», «Երգը 17 շաբաթ անընդմեջ Billboard-ի Hot 100-ի առաջին տեղում է եղել», «Համացանցի օգտատերերի կողմից ամենահավանած տեսահոլովակը», «Դուետով կատարված երգ, որն ունի ամենաշատ դիտումները»։

Ներկա պահին տեսահոլովակն ունի ավելի քան 5,6 միլիարդ դիտում։

«Despacito»-ն թողարկվել է 2017 թվականի հունվարի 13-ին։

Placeholder
«Despacito» երգը Գինեսի յոթ ռեկորդ է սահմանել