Կարկտապաշտպան ցանցեր արտադրող ընկերության արտադրանքով հետաքրքված են հարևան երկրները
Տնտեսություն
10:37 19/10/2018
Հայաստան

Կարկտապաշտպան ցանցեր արտադրող ընկերության արտադրանքով հետաքրքված են հարևան երկրները

Հայաստանում կարկտապաշտպան ցանցեր արտադրող և տեղադրում իրականացնող «ՎԱԲԱՏԵՔՍ»  ընկերությունը մասնակցում է «EXPO - RUSSIA ARMENIA 2018»  խորագրով 8-րդ միջազգային արդունաբերական ցուցահանդեսին: Ցուցահանդեսն իրականացվում է Երևանում հոկտեմբերի 17-19-ը:

Ցուցահանդեսի նպատակն է շահագրգիռ անձանց և կազմակերպություններին ներկայացնել նոր և հետաքրքիր գործունեություն ծավալող ընկերությունների և անհատների, որի արդյունքում փոխադարձ շահավետ համագործակցության և գործընկերության նոր հնարավորություններ կարող են ձևավորվել։ Հայ արտադրողների համար սա հրաշալի հնարավորություն է նաև միջազգային շուկային ներկայանալու։

«Լինելով առաջինն ու միակը  կարկտապաշտպան ցանցերի և տեղադրման համակարգերի արտադրությունով ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում` «ՎԱԲԱՏԵՔՍ»  ընկերությունը ցուցահանդեսի ընթացքում տրամադրում է տեղեկատվություն ընկերության գործունեության, ինչպես նաև տեղական և միջազգային մասշտաբով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Տեղեկատվության փոխանակման արդյունքում բարձրանում է նաև հայ արտադրողի, գյուղացու, ֆերմերի և սպառողի իրազեկվածության մակարդակը։

Արտադրությունն արդեն մեկնարկել է Վանաձոր քաղաքում, և ընկերության գործունեությամբ հետաքրքրվում են նաև հարևան երկրները»,-նշում են ընկերությունից։

Placeholder
Կարկտապաշտպան ցանցեր արտադրող ընկերության արտադրանքով հետաքրքված են հարևան երկրները