Հայաստանում պանրի, մածունի, թթվասերի արտադրությունն աճել է, կաթինը՝ նվազել
Տնտեսություն
17:26 20/10/2018
Հայաստան

Հայաստանում պանրի, մածունի, թթվասերի արտադրությունն աճել է, կաթինը՝ նվազել

Այս տարվա ութ ամիսներին Հայաստանում աճել են գործարանային արտադրության պանրի,  մածնի, թթվասերի ու կաթնաշոռի արտադրությանը ծավալները, մինչդեռ կաթի ծավալները նվազել են:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 14 հազար 280.5 տոննա պանիր, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9%-ով։

Մածունի արտադրության ծավալները կազմել են 5 հազար 15.1 տոննա, ինչը 2017 թ-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել է  22,2%-ով։

Այս հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 3 հազար 229.5 տոննա թթվասեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0,5%-ով:

Իսկ կաթնաշոռի արտադրությունն աճել է 58,9%-ով՝ կազմելով 918.8 տոննա։

Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ կաթի արտադրության ծավալները հունվար-օգոստոսին նվազել են 7,8%-ով. եթե 2017թ-ի ութ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 360.9 մլն լիտր կաթ, ապա 2018թ-ին՝ 332.8 մլն լիտր։

 

Placeholder
Հայաստանում պանրի, մածունի, թթվասերի արտադրությունն աճել է, կաթինը՝ նվազել