NASDAQ OMX Armenia-ի  կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում
Տնտեսություն
17:39 22/10/2018
Հայաստան

NASDAQ OMX Armenia-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում

Տեղի է ունեցել NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի կողմից կազմակերպված «Բորսայի լավագույն անդամ 2017» ամենամյա մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրումը: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում 2017» մրցանակը, հաղթող է դարձել Բանկի գանձապետարանի ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժինը:

Ընկերությունից նաև տեղեկացնում են, որ մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն 8-րդ տարին անընդմեջ, և հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում NASDAQ OMX Armenia հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը և եկամտաբերությունը:

«Լավագույն առևտրային գործընկեր 2017» անվանակարգում  հաղթող է ճանարվել ՎՏԲ-Հայաստան Բանկի գանձապետարանի արժեթղթերով գործառնությունների բաժնի պետ Հասմիկ Առաքելյանը:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում արդեն 4-րդ տարին անընդմեջ, շուկայում տարվա լավագույն դիլերը ընտրում է NASDAQ OMX Armenia անդամ հանդիսացող բանկերի և ներդրումային  կազմակերպությունների դիլերների ընդհանուր քվեարկության հիման վրա:
 

Placeholder
NASDAQ OMX Armenia-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում