Դիանա Գասպարյանը Հայաստանի առաջին կին քաղաքապետն է
Քաղաքական
00:08 22/10/2018
Հայաստան

Դիանա Գասպարյանը Հայաստանի առաջին կին քաղաքապետն է

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Էջմիածին քաղաքի քաղաքապետ է ընտրվել իշխանության թեկնածու Դիանա Գասպարյանը։

Սիփան Փաշինյնաը  գրել է.«Դիանա Գասպարյանը ընտրվեց Էջմիածին քաղաքի քաղաքապետ:

Նրա օգտին քվեարկել է 8 076 քաղաքացի։ Նա Հայաստանում առաջին կին քաղաքապետն է։ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո նա քաղաքապետի պաշտոնակատարն էր։

Նշենք, որ Էջմիածնում 45 278 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 15 827 մարդ։ Դիաննա Գասպարյանին շնորհավորել է «Լույս» դաշինքի թեկնածուն։

Հիշեցնենք, որ այս համայնքում առաջադրվել էր 12 թեկնածու։

Placeholder
Դիանա Գասպարյանը Հայաստանի առաջին կին քաղաքապետն է