Հայաստանում Նոր տարին նշել ցանկացող ռուսաստանցիների թիվն ավելանում է
Տնտեսություն
13:02 22/10/2018
Հայաստան

Հայաստանում Նոր տարին նշել ցանկացող ռուսաստանցիների թիվն ավելանում է

Ռուս զբոսաշրջիկները չեն ցանկանում Նոր Տարին դիմավորել եվրոպական երկրներում։ Նման կարծիք է հրապարակել Tutu ճամփորդությունների վերլուծական ծառայությունը։

Այն ուսումնասիրել է նախապես  գնված բոլոր ավիատոմսերը, որոնք վերաբերում են դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածին։ Տվյալները համեմատվել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ։ Պարզվել է, որ 17 տոկոսով նվազել է եվրոպական ուղղությունը նախընտրողների թիվը։ Իսկ ահա ռուսական քաղաքներում ամանորը դիմավորել պատրաստվողների թիվն ավելացել է։

Ռուսաստանցիների շրջանում առավել հանրահայտ ուղղություններից է նաև Հայաստանը։

Ծառայությունը մանրամասնում է, որ առաջին տեղում Ուզբեկստանն է, ապա՝  Գերմանիան,  հետո՝ Չեխիան։ Հայաստանը չորրորդն է, նրան հետևում են Թայլանդը, Վրաստանը, Իտալիան, Իսպանիան, տասնյակը եզրափակում է Ավստրիան։

Նախորդ տարի առաջին եռյակն այսպիսի տեսք է  ունեցել՝ Գերմանիա, Չեխիա, Մոլդովա։

Հիմա Մոլդովան իջել է 9-րդ հորիզոնական, փոխարենն ավելի մեծ պահանջարկ ունեն  դեպի Հայաստան ու Վրաստան ուղղությունները։ Ի դեպ, նշվում է, որ դեպի Վրաստան ավիատոմսերի գինը նվազել է 12 տոկոսով, դեպի Հայաստան՝ 11 տոկոսով։

Placeholder
Հայաստանում Նոր տարին նշել ցանկացող ռուսաստանցիների թիվն ավելանում է