ԵԱՏՄ-ն ցանկանում է դուրս գալ համաշխարհային շուկա՝ եվրասիական բրենդներով
Տնտեսություն
16:10 22/10/2018
Հայաստան

ԵԱՏՄ-ն ցանկանում է դուրս գալ համաշխարհային շուկա՝ եվրասիական բրենդներով

«Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային համաժողովի աշխատանքները պլանավորելու ժամանակ խնդիր է դրվել զարգացնելու  բիզնեսի ու իշխանությունների միջև  փոխհարաբերությունները։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող  «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ ասաց  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Այս առումով, ըստ նրա, համաժողովի գլխավոր թեման կլինի  տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության  հարցերն ու ծրագրերի քննարկումը:

«Մենք  ցանկանում ենք դուրս գալ համաշխարհային շուկա՝ ճանաչելի, ժամանակակից  եվրասիական բրենդերով, որոնք կներառեն նաև նորագույն տեխնոլոգիաներ: Առաջիկա երեք օրվա ընթացքում մենք կքննարկենք այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են Եվրասիական ոսկերչական բրենդի ստեղծումը, շինարարության ոլորտի ստանդարտները, բեռներին ու ապրանքներին թվային  հետևելու հնարավորությունը, թվային տրասնպորտային միջանցքները, «խելացի քաղաքների» տեխնոլոգիաները և այլն», - ընդգծեց Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝  համագործակցությունը և  համատեղ նախագծերի իրականցումը բոլոր ինտեգրացիոն ասոցիացիաների ռազմավարության հիմնական բաղադրիչն են: Ըստ նրա՝ միասնական նախագծերի իրականացման շարժառիթը կամ երկրների ընդհանուր շահերն են, կամ դրանց փոխլրացումը կամ նույնիսկ մրցակցությունը:

 

 

Placeholder
ԵԱՏՄ-ն ցանկանում է դուրս գալ համաշխարհային շուկա՝ եվրասիական բրենդներով