Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը
Խորհրդարանում քվեարկության դրվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը քննարկելու մասին որոշման նախագիծը:
Նշենք, որ կառավարությունը սկզբում առաջարկում էր նախագիծը քննարկել և ընդունել 24 ժամվա ընթացքում, սակայն, լսելով պատգամավորների դժգոհությունը, առաջարկեց այն ընդունել 72 ժամվա ընթացքում: Այսինքն՝ և առաջին, և երկրորդ ընթերցումների համար տրվում է 72 ժամ։
Որոշման նախագիծը դրվեց քվեարկության, սակայն չընդունվեց՝ կողմ քվեարկեց ընդամենը 44 պատգամավոր:
Դաշնակցությունը խմբակցությունը ձեռնպահ էր:
Քվեարկությունից հետո լարվածություն սկսվեց նիստերի դահլիճում։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց առաջին ընթերցմամբ օրինագիծը քննարկել, քվեարկել և հետո միայն հասկանալ՝ ինչ է պահանջում օրենքը ստեղծված իրավիճակում:
Նշենք, որ խորհրդարանում գրանցված պատգամավորների թիվը 57 է, մինչդեռ սահմանադրական համարվող ԸՕ ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ը, այսինքն՝ 63 պատգամավորի ձայն:
Այնուհետև ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց օրենքի նախագիծը:
«Նախագծում մասնավորապես առաջարկվում է՝ ընտրություններն անցկացվելու են համամասնական ցուցակներով, գոյություն ունեցող ռեյտինգային ցուցակների վերացում։ Խորհրդարան ընտրվելու նվազագույն շեմն առաջարկվում է իջեցնել՝ կուսակցությունների համար ներկայիս 5 տոկոսը դարձնելով 4, իսկ դաշինքների համար 7 տոկոսը՝ 6 տոկոս: Առաջարկվում է նվազեցնել նաև ընտրագրավը՝ ներկայիս նվազագույն աշխատավարձի 10 հազարապատիկի փոխարեն դարձնելով 4 հազար հինգ հարյուրապատիկ:
Առաջարկվում է նվազագույնը երեք կուսակցությունների և դաշինքների փոխարեն թույլատրել Ազգային ժողովում ներկայացված լինել առնվազն 4 կուսակցություն կամ դաշինք և մանդատների բաշխումը իրականացնել նրանց միջև, այսինքն՝ 2 տոկոս հավաքած 4-րդ ուժը կարող է անցնել խորհրդարան։
Առաջարկվում է նաև կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում՝ 25 տոկոսի փոխարեն սահմանելով 30 տոկոս»,- մանրամասնեց նախարարի պաշտոնակատարը: