Վարչապետի` վաղվա ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի. Վահրամ Բաղդասարյան
Քաղաքական
12:41 23/10/2018
Հայաստան

Վարչապետի` վաղվա ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի. Վահրամ Բաղդասարյան

«Վարչապետի` վաղվա սպասվող ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է տեղի ունենալու քվեարկությունը, եթե թեկնածու չլինի, ինչին ի պատասխան պատգամավորը նկատեց. «Թող թեկնածու բերեն, քվեարկենք»։

Վահրամ Բաղդասարյանը չցանկացավ խոսել  խորհրդարանական արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության մասին՝ նշելով. «Դրա մասին կհայտարարենք»։

Placeholder
Վարչապետի` վաղվա ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի. Վահրամ Բաղդասարյան