Թրամփի  վարչակազմը՝ «Սարսափի աշխատասենյակում»
Մշակույթ
20:30 23/10/2018
Աշխարհ

Թրամփի վարչակազմը՝ «Սարսափի աշխատասենյակում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ամբողջ  վարչակազմը «Սարսափի աշխատասենյակում». Լոս Անջելեսում բացվել է Ռոբբի Կոնալի ցուցահանդեսը։ Երկրպագուները 74-ամյա նկարիչն անվանում են «ամերիկյան քաղաքական պաստառի պապիկ»։

Եվրանյուզը գրում է, որ այս անգամ նա Թրամփի վարչակազմին է անդրադարձել։ Միջանկյալ ընտրությունների նախաշեմին նրա աշխատանքների կրկնօրինակները տեղադրվել են փողոցներում։ Հեղինակի համար դա ավելի կարևոր է, քան հենց ցուցահանդեսը։

«Այդ աշխատանքները պետք է տեղադրել ամենաանսպասելի վայրերում, որպեսզի ստիպեն մարդկանց, ովքեր շտապում են աշխատանքի կամ այլ գործերով են, մտածեն քաղաքական գործիչների մասին, ովքեր, ինչպես ես կարծում եմ, չարաշահում են իշխանությունը և մեր վստահությունը»,- ասել է Կոնալը։

«Ռոբբի աշխատանքներն արտացոլում են այն ամբողջ չարիքը, որը թաքնված է շատ բարակ դիմակի տակ, որը կրում են այդ մարդիկ»,- կարծում է այցելուներից մեկը։

Կոնալը հայտնի է Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշի և այլ քաղաքական գործիչների՝ ինչպես ամերիկացի, այնպես էլ արտասահմանից՝ Գանդի, Դալայ-Լամա,  նկարներով։

 

 

Placeholder
Թրամփի վարչակազմը՝ «Սարսափի աշխատասենյակում»