«Ժամանակ». Արտահերթ ընտրությունների ԲՀԿ ցուցակում չի լինի Նաիրա Զոհրաբյանը
Օրվա մամուլ
09:34 23/10/2018
Հայաստան

«Ժամանակ». Արտահերթ ընտրությունների ԲՀԿ ցուցակում չի լինի Նաիրա Զոհրաբյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ Երդվյալ ազատամարտիկների միության համագումարում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորական կազմը էական փոփոխության է ենթարկվելու, շատերը սկսեցին գուշակել, թե ներկա պատգամավորներից ով կարող է զրկվել մանդատից:

ԲՀԿ-ական պատգամավորները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը իրենց հայտնել է, որ արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակում չի լինի Նաիրա Զոհրաբյանը, ով մինչև ընտրություններ կարող է նշանակվել դեսպան որևէ եվրոպական երկրում: Պատգամավորական մանդատին հրաժեշտ կտան «Ծառուկյան» դաշինքի քաղաքական թիմի այլ անդամներ ևս, իսկ նրանց կփոխարինեն մարդիկ, ովքեր մինչև այս պատգամավոր չեն եղել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում 

Placeholder
«Ժամանակ». Արտահերթ ընտրությունների ԲՀԿ ցուցակում չի լինի Նաիրա Զոհրաբյանը