Եվրոպայի առաջնություններում հայ ծանրորդները մեդալներ են նվաճում
Սպորտ
20:21 23/10/2018
Հայաստան

Եվրոպայի առաջնություններում հայ ծանրորդները մեդալներ են նվաճում

Լեհաստանի Զամոսկ քաղաքում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 տարեկանների առաջնության երկրորդ օրը հարթակ են դուրս եկել գյումրեցի 77 կգ քաշայիներ Արա Աղանյանը և Ռաֆիկ Հարությունյանը: Արա Աղանյանը պոկումում 143 կգ-ով հինգերորդն է եղել: Նրա համաքաղաքացի Ռաֆիկ Հարությունյանը 146 կգ-ով գրավել է առաջին տեղն ու մրցաձևում արժանացել է ոսկե մեդալի:

ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ հետաքրքիր պայքար է ծավալվել հրում վարժությունում: Մասնակիցները մեծ ցանկություն ունեին սանձել ծանր կիլոգրամներ: Արան չի կարողացել երեք մոտեցումներով իր կամքին ենթարկել նախապես պատվիրած քաշը, 0 է ստացել և  հեռացել  ասպարեզից: Իսկ Ռաֆիկը հաղթահարել է 180 կգ կշռող ծանրաձողը և դարձել է երկրորդ մրցանակակիր: Երկամարտում նա 326կգ-ով գրավել է երկրորդ տեղը և պարգևատրվել է արծաթե մեդալով:

 

Placeholder
Եվրոպայի առաջնություններում հայ ծանրորդները մեդալներ են նվաճում