Շալ, գիրք և էքսկուրսիա Երևանով
Հասարակություն
14:50 24/10/2018
Աշխարհ

Շալ, գիրք և էքսկուրսիա Երևանով

Մարդկանց մեծամասնության համար աշնան լավագույն արձակուրդը՝ որևէ տեղ մեկնելն է, բայց զբոսաշրջիկների 24 տոկոսը պատասխանել է, որ իրենց համար իդեալական տարբերակ է մնալ տանը՝ փաթաթված շալով, գիրքը ձեռքին, կատուն կողքին։ Այս մասին գրել է Ռիա նովոստին՝ հղում անելով Туту.ру-ին։

Ճանապարհորդական ծառայությունը հարցրել է օգտատերերին, թե ինչպես են տեսնում աշնան հանգստի իդեալական տարբերակը։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 3000 մարդ։

Հետաքրքիր է, որ 25 տոկոսը պատասխանել է, որ իրենց սրտով է եվրոպական քաղաքներում էքսկուրսիաները։ 19 տոկոսն ընտրել է ծով գնալու տարբերակը։ 17 տոկոսը նշել է, որ պետք է գնալ այցելության հարազատներին և ընկերներին։

Հարցվածների 15 տոկոսի համար լավագույն հանգիստը հեռու գնալն է, օրինակ՝ Կարիբյան լողավազան կամ Հարավ-արևելյան Ասիա:

Ռուսների շրջանում այս աշնան 10 ամենատարածված ուղղություններ են՝ Մինսկ, Երևան, Քիշինև, Բաքու, Պրագա, Թբիլիսի, Լառնակա, Թայվան, Թել-Ավիվ, Տաշքենդ։

Placeholder
Շալ, գիրք և էքսկուրսիա Երևանով