Արմեն Սարգսյանը գերադասում է թեթև նվաստացման գնով ամբոխային ճնշումից զերծ մնալ. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:44 24/10/2018
Հայաստան

Արմեն Սարգսյանը գերադասում է թեթև նվաստացման գնով ամբոխային ճնշումից զերծ մնալ. «Իրավունք»

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է եղել ստորագրել հոկտեմբերի 2-ին ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքը, որը դարձել էր ԱԺ ներխուժելու պատրված, սակայն Նիկոլի հաթաթաներից հետո փոխեց իր որոշումը՝ գերադասելով ուղարկել Սահմանադրական դատարան:

«Բանն այն է, որ Ամեն Սարգսյանը կասկածներ ունի, որ Փաշինյանը ուժային տարբերակով մտադիր է իրեն հրաժարական պարտադրել, որպեսզի նախագահ դարձնի Լևոն Տեր-Պետրոսյանին, և գերադասում է թեթև նվաստացման գնով ամբոխային ճնշումից զերծ մնալ»,-գրել է թերթը:

Placeholder
Արմեն Սարգսյանը գերադասում է թեթև նվաստացման գնով ամբոխային ճնշումից զերծ մնալ. «Իրավունք»