Ռուբեն Մելիքյան. Գործող կառավարությունն ընտրեց իրավունքի մեկնաբանության տեխնիկական մոտեցումը
Իրավունք
10:00 24/10/2018
Հայաստան

Ռուբեն Մելիքյան. Գործող կառավարությունն ընտրեց իրավունքի մեկնաբանության տեխնիկական մոտեցումը

«Վարչապետի պաշտոնին Նիկոլ Փաշինյանի ֆիկտիվ առաջադրումը համարում եմ նորարար-փորձարարական արվեստի դրսևորում»,-նման կարծիք  է հայտնել փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է՝ Սահմանադրությունը իրավունքի մասին է, իսկ իրավունքը՝ ողջամտության ու տրամաբանության։

«Գործող կառավարությունն ընտրեց իրավունքի մեկնաբանության տեխնիկական մոտեցումը՝ ի հակակշիռ իմաստային մոտեցման։ Դա վատ ուղերձ է, քանի որ մտավախություն է ստեղծում առ այն, որ նույն մարդիկ նույն իրավամտածողությունը կդրսևորեն նաև շատ ավելի կարևոր՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերում։

Դա վատ ուղերձ է նաև հայ ժողովրդի լայն զանգվածներին՝ չխորշելու ամենայն ֆիկտիվից ու արհեստականից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։ 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հերթական նիստի օրակարգում ընդգրկված է նաև վարչապետի ընտրության հարցը։ «Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։

Placeholder
Ռուբեն Մելիքյան. Գործող կառավարությունն ընտրեց իրավունքի մեկնաբանության տեխնիկական մոտեցումը