Մելքումյանը հաղթեց, Արոնյանը ոչ-ոքի խաղաց
Սպորտ
18:18 24/10/2018
Հայաստան

Մելքումյանը հաղթեց, Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Այլ օֆ Մեն շախմատի միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 4-րդ տուրի պարտիաները: Հրանտ Մելքումյանը հաղթանակ է տոնել Ալինա Կաշլինսկայի նկատմամբ, իսկ Լևոն Արոնյանը հաշտություն է կնքել Բորիս Գելֆանդի հետ: ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը ևս իր պարտիան ավարտել է հաշտությամբ:

4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Վան Հաոն և Արկադի Նայդիչը: Արոնյանը, Մելքումյանը և Սևյանն իրենց ակտիվում գրանցել են 3-ական միավոր:

Placeholder
Մելքումյանը հաղթեց, Արոնյանը ոչ-ոքի խաղաց