Հայաստանի և Ադրբեջանի միջև աստեղծված օպերատիվ կապն իսկապես գործող է. Աննա Նաղդալյան
Քաղաքական
12:01 24/10/2018
Հայաստան

Հայաստանի և Ադրբեջանի միջև աստեղծված օպերատիվ կապն իսկապես գործող է. Աննա Նաղդալյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը հաստատվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ այդ օպերատիվ կապն ուղղված է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդմանն ու ձևավորմանը:

Հարցին, թե արդյոք երեկ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից  հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայողի վիրավորվելու  դեպքի հետ կապված կիրառվել է օպերատիվ կապը, ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանեց. «Կապը հաստատվել է ոչ թե հանրային հայտարարության համար. դա իսկապես գործող կապ է»:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապի հաստատման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 

Placeholder
Հայաստանի և Ադրբեջանի միջև աստեղծված օպերատիվ կապն իսկապես գործող է. Աննա Նաղդալյան