Universal Pictures-ը ֆիլմ է նկարահանելու Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի մասին
Մշակույթ
19:53 24/10/2018
Աշխարհ

Universal Pictures-ը ֆիլմ է նկարահանելու Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի մասին

Universal Picture կինոընկերությունը մտադրվել է ֆիլմ նկարահանել The Beatles –ի մենակատար Ջոն Լենոնի և նրա կնոջ՝ ճապոնացի նկարչուհի, գրող Յոկո Օնոյի հարաբերությունների մասին։

kulturomania.ru կայքը գրում է, որ ներկա պահին ընկերությունը բանակցություններ է վարում էկրանավորման իրավունքի ձեռքբերման ուղղությամբ։ Եթե բանակցությունները հաջող ավարտ ունենան, ապա նոր ֆիլմի ռեժիսորը կլինի Ժան-Մարկ Վալլեն, իսկ սցենարիստը՝ Էնտոնի ՄակՔարտենը։ 

Ֆիլմի պրոդյուսերներից մեկը կլինի հենց Յոկո Օնոն։  Ֆիլմում օգտագործվելու է Ջոն Լենոնի ձայնագրությունները։ Նախատեսվում է, որ աստղային զույգի մասին ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2019 թվականին։

Placeholder
Universal Pictures-ը ֆիլմ է նկարահանելու Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի մասին