Փաշինյան. Պատգամավորներից մեկը կալանավորվելու  է
Քաղաքական
11:33 24/10/2018
Հայաստան

Փաշինյան. Պատգամավորներից մեկը կալանավորվելու է

«Ժողովրդից թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է»,-ԱԺ-ում հայտարարեց վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ կա քրեական  գործ։

«Այն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, և արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանի ենք սպասում։ Որ օրը մտավ, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ։ Դա կաշառքի գործ է»,-ասաց Փաշինյանը։

Նա դժգոհեց, երեք ամիս է պատասխան թուղթը չեն ստանում, այն կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ։

«Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ չգիտեմ այդ երկրի հետ որոշ կապեր կան։ Ձգում են, ամեն օր՝ էսօր-էգուց, էսօր-էգուց, էսօր-էգուց։ Լավ կարելի է մի շաբաթ, մի ամիս էլ, բայց էդ պատգամավորը կալանավորվելու է։ Եվ դա լինելու է երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,-ասաց վարչապետի թեկնածուն։

Փաշինյանը նշեց՝ պետք չի, որ ամեն օր նույն հայտարարություններն անի, բացառվում է, որ իր սկզբունքներից 1 մմ շեղում տա։

«Ասենք, երկու օր առաջ ձերբակալվում է հարկային տեսչության պետի տեղակալ մեկ մլն դրամ կաշառք վերցնելու համար։ Դուք բացատրեք, ո՞վ  է էդ մարդը, որ էսօրվա Հայաստանում կաշառք է տալիս ու վերցնում, ի՞նչ է  ներկայացնում, ի՞նչ է  տեղադրված նրա գանգատուփի մեջ»,-ասաց նա։

Placeholder
Փաշինյան. Պատգամավորներից մեկը կալանավորվելու է