«Հրապարակ». Ջոն Բոլթոնը մերժել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերը
Օրվա մամուլ
09:43 26/10/2018
Հայաստան

«Հրապարակ». Ջոն Բոլթոնը մերժել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ջոն Բոլթոնը, թվում էր, առաջին հերթին ՀՀ Անվտանգության խորհրդի և նրա նախագահի՝ Արմեն Գրիգորյանի «հյուրը» պետք է լիներ, սակայն ամերիկյան կողմի վերապահումները՝ Գրիգորյանի անձի հետ կապված, այս այցի ժամանակ էլ են դրսևորվել։ Ճիշտ է՝ Բոլթոնն առավոտյան այցելեց ԱԱԽ, սակայն ԱԱԽ քարտուղարի հետ տետ ա տետ հանդիպում չկայացավ։ Հանդիպել են մի կողմից Բոլթոնը, մյուս կողմից՝ ՀՀ ԱԳ և Պնախարարները, ԱԱԽ քարտուղարը։ Իսկ օրվա վերջին, երբ Գրիգորյանը նրան փորձել է ընթրիքի հրավիրել, մերժում է ստացել։ ԱՄՆ նախագահի խորհրդականն ասուլիսից անմիջապես հետո մեկնել է երկրից»:

Մանրամասները թերթի այսօրվա

Placeholder
«Հրապարակ». Ջոն Բոլթոնը մերժել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերը