Christie's աճուրդում առաջին անգամ վաճառվել է արհեստական ինտելեկտով ստեղծված նկար
Մշակույթ
14:31 26/10/2018
Աշխարհ

Christie's աճուրդում առաջին անգամ վաճառվել է արհեստական ինտելեկտով ստեղծված նկար

Արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված «Էդմոնդ Բելամուի դիմանկարը» կտավը Նյու Յորքում Christie's աճուրդում վաճառվել է 432,5 հազար դոլարով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է աճուրդային տան կայքում։

Նկարի ստեղծմամբ զբաղվել է ֆրանսիացի 25-ամյա երեք ուսանող։ Նրանք մշակել են ալգորիթ, որի օգնությամբ համակարգիչը կարող է ստեղծել բնօրինակ նկար հայտնի նկարիչների ստեղծագործությունների հիման վրա։

«Մենք շնորհակալ ենք Christie's-ին, որը հնարավորություն տվեց սկսել երկխոսություն արվեստագետների աշխարհի հետ»,- նշված է կոլեկտիվի հայտարարության մեջ։

Նախապես լոտը գնահատվել էր 7-10 հազար դոլար։ Նկարն արվեստի առաջին գործն էր, որը ստեղծված է արհեստական ինտելեկտի օգնությամբ, որն աճուրդային տունը վաճառել է իր 252-ամյա պատմության ընթացքում։


 

Placeholder
Christie's աճուրդում առաջին անգամ վաճառվել է արհեստական ինտելեկտով ստեղծված նկար