Քննչական կոմիտեն մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը
Իրավունք
10:19 26/10/2018
Հայաստան

Քննչական կոմիտեն մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ռ․Քոչարյանի ներկայացուցիչ  Հովհաննես Խուդոյանը։

«Միջնորդությունը ներկայացվել էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը»,-ասաց Խուդոյանը։

Նա նաև հայտնեց, որ Քննչական կոմիտեն միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում ձեռնարկել է համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, սակայն դրանց արդյունքում դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

Փաստաբանի խոսքով,  Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը կբողոքարկեն ՀՀ գլխավոր դատախազին:
 

Placeholder
Քննչական կոմիտեն մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը