Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է
Սպորտ
16:11 27/10/2018

Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է

Բուդապեշտում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 97 կգ քաշային կարգում շարունակում է վստահ մրցելույթներ ունենալ Արթուր Ալեքսանյանը: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 10:6 հաշվով հաղթանակ է տոնել նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆի նկատմամբ` առաջին մրցափուլից հետո զիջելով 0:6 հաշվով:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պայքարն սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 5:1 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլու նկատմամբ: Քառորդ եզրափակչում Արթուրը կգոտեմարտի վրացի Զուրաբի Նադարեիշվիլու հետ:

Placeholder
Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է