Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայանալու են նախագահական ընտրություններ։ Այսօր Վրաստանում լռության օր է։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ակնկալվում է, որ ընտրությունների ընթացքին հետևելու է ավելի քան 1000 միջազգային դիտորդ, ներառյալ ԵԱՀԿ ու ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) դիտորդները։
Սա երկրի ղեկավարի վերջին ուղիղ ընտրություններն են։ Նախագահն ընտրվելու է ոչ թե հինգ տարի ժամկետով, ինչպես նախկինում, այլ վեց։ ԿԸՀ-ն գրանցել է 25 թեկնածուի։ Հիմնական պայքարը, քաղաքագետների կարծիքով, կծավալվի անկախ թեկնածու, արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլիի և արտաքին գործերի նախկին նախարար, միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի միջև։
Վարչապետ Մամուկա Բախտաձեն կոչ էր արել բնակչությանը մասնակցել նախահագական ընտրություններին։