Հայաստանի Օպերային թատրոնում տեղի կունենա Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան
Մշակույթ
18:44 29/10/2018
Հայաստան

Հայաստանի Օպերային թատրոնում տեղի կունենա Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան

Դուբայի օպերային թատրոնում մեծ հաջողությամբ իրականացված հյուրախաղերից հետո Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 10-ին տեղի կունենա Բիզեի «Կարմեն» օպերայի հայաստանյան պրեմիերան:

Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենի» ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է։ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների հետ միասին կներկայանան նաև օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, բալետային թատերախումբը, Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի սաները /խմբավար՝ Էմմա Առաքելյան/։ Ներկայացման դիրիժորն է Քրիստոֆեր Օկասեկը (ԱՄՆ)։

Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար ՌԴ վաստ.արտիստ Կոնստանտին Օրբելյանի  հրավերով այդ օրը Հայաստանում ելույթ կունենա ռուս նշանավոր բարիտոն Դմիտրի Կավրովը՝ «Կարմենում» ներկայանալով Էսկամիլիոյի դերեգով:

Դ.Լավրովը 2007 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ավան կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետը: 2010 թվականին ավարտել է ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Վլադիմիր Վանեևի ղեկավարությամբ: 2014 թվականից Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի հրավիրյալ մենակատար է: Հանդես է եկել Գերմանիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի օպերային թատրոններում: Դ.Լավրովը միջազգային մրցույթների դափնեկիր է: 

Placeholder
Հայաստանի Օպերային թատրոնում տեղի կունենա Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան