Մոսկվայում նշվել է Ջիվան Գասպարյանի 90-ամյակը
Մշակույթ
17:19 29/10/2018
Աշխարհ

Մոսկվայում նշվել է Ջիվան Գասպարյանի 90-ամյակը

Մոսկվայի «Զարյադե» համերգասրահում նշվել է Հայաստանի ժողովրդական արտիստ դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի 90-ամյակը։  ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգին  համաշխարհային ճանաչում ունեցող վարպետը   կատարել է հայկական ժողովրդական երգեր և այլ  ստեղծագործություններ։

Համերգը կազմակերպվել էր ՌԴ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։ Լեգենդար դուդուկահարի ծնունդը շնորհավորել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
Հոբելյանական համերգին ներկա են եղել ռուս քաղաքական, մշակութային գործիչներ, հայկական համայնքային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ Ջ. Գասպարյանի 90-ամյակը  լրացել է հոկտեմբերի 12-ին։ Panorama.am-ը  դուդուկահարից տեղեկացել էր, որ նոյեմբերի 26-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մշակույթի նախարարության կողմից կազմակերպվելու է իր 90-ամյակին նվիրված համերգ։

Լուսանկարը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։ 

Placeholder
Մոսկվայում նշվել է Ջիվան Գասպարյանի 90-ամյակը