Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում չընդունվեց։
Նախագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ 2։
Նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և դրա ընդունման համար անհրաժեշտ է 63 պատգամավորի ձայն։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը կարծիք էր հայտնել, որ հնարավոր է 63 կողմ ձայն ապահովել։
«ՀՀԿ-ն փոքրամասնություն է, կորոշեն մյուս խմբակցությունները, նաև այն պատգամավորները, ովքեր աջակցություն էին հայտնել»,- ասել էր Նազարյանը: