Բակո Սահակյանը համանախագահների հետ Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր է քննարկել
Քաղաքական
18:51 30/10/2018
ԼՂՀ

Բակո Սահակյանը համանախագահների հետ Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր է քննարկել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Արցախի Հանրապետության Նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին կարևորելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին:

Բակո Սահակյանը կարևորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը`այն համարելով տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման առանցքային բաղադրամասերից մեկը:

Placeholder
Բակո Սահակյանը համանախագահների հետ Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր է քննարկել