Պետությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում ԱԻ պետական ծառայության գործունեությունը. Արցախի նախագահ
Տարածաշրջան
15:19 30/10/2018
ԼՂՀ

Պետությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում ԱԻ պետական ծառայության գործունեությունը. Արցախի նախագահ

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներն իրականացնում են կարևոր և պատասխանատու աշխատանք՝ յուրաքանչյուր վայրկյան պատրաստ լինելով արձագանքել տարբեր արտակարգ իրադարձությունների, օգնության հասնել մեր քաղաքացիներին, լուծել բազմաբնույթ խնդիրներ»,- այս մասին նշել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

«Դա պահանջում է համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, հմտությունների և ունակությունների կատարելագործում, ոլորտին առնչվող նորարարությունների կիրառում, համակարգի կենտրոնական և տարածքային կառույցների հետ սերտ կապի ապահովում, համակարգված փոխգործակցություն բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ», - իր խոսքում շեշտել է երկրի ղեկավարը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործունեությունը, և այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել գերատեսչության աշխատանքային պայմանների բարելավման, նյութատեխնիկական բազայի արդիականացման, աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն:

Placeholder
Պետությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում ԱԻ պետական ծառայության գործունեությունը. Արցախի նախագահ